News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տված հարցազրույցում «Acronis» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը պատմում է տվյալների ռեզերվային պատճենման, ժամանակի խնայողության ու տեղեկատվության պաշտպանության օգտակարության մասին.

Պատմեք, թե ի՞նչ է ռեզերվային պատճենումը ու ինչո՞վ է այն տարբերվում տվյալների սովորական կրկնօրինակումից:

Ռեզերվային պատճենմումը տվյալների եւս մեկ կրկնօրինակի ստեղծում է, եթե հիմնական կրկնօրինակի հետ որեւէ բան պատահի: Կրիչի վրա ֆայլերը պատճենելը նման կրկնօրինակման ստեղծման մասնավոր դեպք է, սակայն այն շատ պարզ է ու հաճախ անհարմար: «Acronis»-ի նման ռեզերվային պատճենման համար հատուկ ծրագրերը թույլ են տալիս դրանք ավտոմատ կերպով իրականացնել ու խափանումներից հետո համակարգիչն արագորեն վերականգնել:

Պարզ օրինակ դիտարկենք. Տվյալները պատճենել եք կրիչի վրա, իսկ համակարգիչը փչացել է: Նշանակում է, որ նոր համակարգչի կարիք կունենաք, հարկավոր կլինի ժամանակ ծախսել, որպեսզի այն հարմարեցնեք Ձեզ: Ըստ որում, հազիվ թե պատճենած լինեք բոլոր կարգավորումները, ծրագրերը, գաղտնաբառերը: Արդյունքում՝ ստիպված կլինեք շատ ժամանակ ծախսել: Իսկ «Acronis»-ը ազատում է բոլոր այդ գլխացավանքներից:

Այո, առանց համակարգչի այժմ ոչինչ չես անի... Արդյոք հասկանո՞ւմ են հասարակ օգտատերերը ռեզերվային պատճենման կարեւորությունը:

Բարեբախտաբար, գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում ռեզերվային պատճենման կարեւորությունը ու այն սովորություն է դառնում, ինչպես, օրինակ, առավոտյան ու երեկոյան ատամները մաքրելը: Ավելի լավ է մաքրել ատամները, քան հետո այցելել ատամնաբույժի ու տառապել ատամնացավից:

Տվյալները գնալով ավելի կարեւոր են դառնում, քանի որ գրեթե այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, տվյալներն են՝ փաստաթղեր, գումար, տրանսպորտի տոմսեր, պահեստում ապրանքների մասին տեղեկատվություն եւ այլն:

Շատերը կարծում են, որ համակարգիչը պաշտպանելու համար բավական է հակավիրուսը: Բավակա՞ն է արդյոք օգտագործել հակավիրուսը, որպեսզի հանգիստ լինես տվյալներիդ համար:

Հակավիրուսը նման է շինության պահակակետին: Իսկ ռեզերվային կուտակումը՝ ապահովագրական պոլիսի, եթե տունն, այնուամենայնիվ, գրավեն, այն այրվի կամ փլուզվի: «Acronis»-ն ավելին է, քան ապահովագրական պոլիսը, քանի որ այն վերականգնում է բոլոր մանրամասները: Համակարգիչը կարող է ֆիզիկապես ոչնչացվել, այստեղ հակավիրուսն արդեն չի օգնի:

Խոսելով համակարգչի վնասվելու մասին՝ իսկ ի՞նչ անել, եթե հանկարծ հրդեհ է եղել ու ռեզերվային պատճենմամբ սկավառակը եւս ոչնչացվել է:

Որքան ավելի կարեւոր են տվյալները, այնքան ավելի ապահով կերպով պետք է դրանք պահել: Կարելի պահպանել արտաքին կոշտ սկավառակի վրա, հատուկ ցանցային պահոցում, որը կգտնվի մոլորակի ցանկացած կետում: Օգտատերն ինքն է ընտրում, թե որտեղ է ցանկանում պահել իր ինֆորմացիան: Ավելի մեծ ապահովության համար կարելի է պահպանել մի քանի պատճենները, տարբեր վայրերում:

Ուրիշի «ամպում» սեփական տվյալները պահելը կարող է վախենալու լինել: հաճախորդների կողմից անվստահության հանդիպե՞լ եք:

Մեր արտադրանքի առանձնահատկությունն այն է, որ կարող եք տվյալները պահել որտեղ պատահի՝ Ձեր հայեցողությամբ: Եթե մեզ չեք վստահում, կարող եք գործընկեր գտնել կամ սեփական պահոցը ստեղծել: Միեւնույն ժամանակ, մեզ արդեն տասնյակ հազարավոր ընկերություններ են վստահում ու մեր սերվերներում տերաբայտերով պատճենված ինֆորմացիա են պահում: Մեր արտադրանքի միջոցով տվյալները կոդավորվում ենք, ու հենց մեզ համար տեղեկատվությունը հասանելի չէ: Մենք ապահով կերպով ենք պաշտպանում տվյալները՝ գիտակցելով դրա կարեւորությունը:

Ո՞ր երկրում է Ձեր արտադրանք ավելի հայտնի ու տարածված:

«Acronis»-ը գլոբալ ընկերություն է, որը գրանցված է Շվեյցարիայում ու մենք այնքան էլ կապված չենք որեւէ երկրի: Մեզ համար ամենախոշոր շուկաները Ճապոնիան ու Գերմանիան են: Անգամ Երեւանում դասախոսություն կարդալիս երբ հարցրի, թե ովքեր են օգտվում «Acronis»-ից, միանգամից մոտ հինգ մարդ ձեռք բարձրացրեց: Այսինքն՝ Հայաստանում եւս ընկերությունն ու մեր արտադրանքը հայտնի է: Իսկ ընդհանրապես, օգտատերեր ունենք 130 երկրներում, իսկ արտադրանքը թարգմանված է 18 լեզուներով:

Եվ, այնուամենայնիվ, որտեղ են ավելի շատ հասկանում տվյալների արժեքը՝ Արեւմուտքում, թե ԱՊՀ-ում:

Արեւմուտքի ու ԱՊՀ միջեւ տարբերությունը պայմանական է: Ցանկացած առավել կամ պակաս խոշոր կազմակերպությունը հասկանում է, որ տվյալների կորուստն իր համար հավասար է մահվան: Պատկերացրեք, օրինակ, Հայաստանի, Ռուսաստանի կամ Շվեյցարիայի ԿԲ-ի մոտ դադարի գործել տվյալների պահպանման համակարգը: Դա տնտեսության համար կործանում է: Այդ պատճառով այս ոլորտի հանդեպ ուշադրությունն ավելանում է, կարեւորությունմը՝ գիտակցվում:

Շա՞տ մրցակիցներ ունեք:

Լուրջ մրցակիցներն այնքան էլ շատ չեն, քանի որ ռեզերվային պատճենումը այնքան էլ հեշտ խնդիր չէ, ինչպես որ թվում է: Շատերը կարծում են, որ պատճենեցին ֆայլը, արդեն ռեզերվային պատճենում են արել: Իրականում, կարեւոր է պատճենել արագ ու աննկատ, պատճենել տարբեր աղբյուրներից ու տարբեր պահոցներում: Էլ ավելի բարդ խնդիր է արագ վերականգնելը: Բացի այդ հարկավոր է կոդավորում: Այդ պատճառը, որ մեզ մոտ աշխատում են հարյուրավոր ինժեներներ, մենք տեխնոլոգիաների տասնյակ պատենտներ ունենք, որոնք մշակել ենք տարիներ շարունակ:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ