News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայլովը մեծ գումարներ է պարտք մի շարք հայտնի գրողների:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, AST հրատարակչությունը, որը համանուն ընկերությունների խմբում է ներառված ու պատկանում է Իսմայլովին, աշխարհի հայտնի գրողների հետ պայմանագրեր կնքելով՝ հրատարակելով նրանց գրքերը, նրանց հոնորարներ չի վճարել:

Այդ գրողների թվում են Սթիվեն Քինգը, Պաոլո Կոելյոն, Ջոն Ֆաուլսը, Ստրուգացկիե եղբայրները, Վլադիմիր Սորոկինը, Միխայիլ Վելլերը, Պոլին Դաշկովան: Հրատարակչությունը, որի սեփականատերը Իսմայլովն է, ընդհանուր առմամբ, նրանց պարտք է 5 մլն դոլար:

Ինչպես հայտնի է դարձել, այս տարվանից այդ գրողնեը միակողմանի կերպով խզել են գործարքները AST-ի հետ ու նոր գործարքներ կնքել «Eksmo» հրատարակչության հետ: Իսկ Իսմայլովն առայժմ չի շտապում վերադարձնել պարտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ