News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ժամանակակից շատ ականջակալներ ներառում են աղմուկը ակտիվորեն չեզոքացնող համակարգ՝ ներկառուցված բարձրախոսը որսում է արտաքին աղմուկը ու ճնշում դրանք: Ավստրիացի արդյունաբերական դիզայներ Ռուդոլֆ Ստեֆանիչը առաջարկել է աղմուկը չեզոքացնող համանման համակարգ, որը նախատեսված է ամբողջական սենյակի համար: Sono կոչվող սարքը պետք է ամրացվի պատուհանի ապակուն: Այն ներառում է բարձրախոս, դինամիկներ, որոնք սեղմվում են ապակուն ու այն օգտագործում որպես ռեզոնատոր: էքսպերիմենտները ցույց են տվել, որ այն օգնում է աղմուկը 12 դեցիբելով նվազեցնել:

Բացի աղմուկը չեզոքացնելուց, Sono-ն, հեղինակի նախագծով, կկարողանա ընտրողաբար չեզոքացնել անցանկալի աղմուկը ու ներս թողնել հաճելի հնչյունները: Դրանով զբաղվելու է ներկառուցված ազդանշանային պրոցեսորը, որը կվերլուծի բարձրախոսից ստացվող ազդակները: Այս մասին հաղորդում է habrahabr.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ