News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային խոշոր 25 լրատվական գործակալություններից 21-ը հաքերային հարձակման կենթարկվեն, որի հետեւում «պետություններից մեկն է կանգնած»: Այս մասին հայտարարել է Google-ի ծրագրային անվտանգության մասնագետ Շեյն Հանթլին, փոխանցում է CyberSecurity-ն:

«Հարձակումները նախաձեռնել են հաքերները, որոնք աշխատում են իշխանությունների աջակցությամբ կամ անմիջականորեն նրանց համար: Նրանք նպատակային կեղծ նամակներ են ուղարկել լրագրողներին»,-հայտարարել է նա:

Ընկերության մասնագետները ընդգծում են, որ հարձակումը տեղի է ունենում անկախ երկրից ու թեմատիկ ուղղվածությունից:

Ըստ որում, զեկուցողները չեն նշել, թե հենց ինչպես են ընկերությունում իմացել հաքերային հարձակման մասին, ինչպես նաեւ, թե որ հաքերային խմբի մասին է խոսքը: Հանթլին ընդգծել է, որ ընկերությունն արդեն սկսել է նախազգուշացնել հնարավոր սպառնալիքի ենթակա լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ