News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Twitter-ն աշխատում է  երաժշտական ռազմավարության թարմացման վրա:

The Wall Street Journal-ը հայտնում է, որ Twitter-ը որոշել է հրաժարվել բլոգներում ներդրված սեփական երաժշտական նվագարկչից: Twitter-ը անհաջող երաժշտական ծառայությունը ջնջել է Apple App Store-ից:

Իր ցանցում նոր երաժշտական ծառայությունը ներդնելու համար ձեռնարկության ներկայացուցիչները հասցրել էին քննարկել գործարքի պայմանները SoundCloud, Beats Music եւ Vevo ընկերությունների հետ:

Պետք է նշել, որ Twitter-ից օգտվողների լսարանն աճում է ամեն օր: Այս պահի դրությամբ կայքի ամենօրյա այցելությունների թիվը կազմում է 240 միլիոն մարդ: Ամեն տարի այս սոցիալական ցանցից օգտվողների թիվն աճում է 30 տոկոսով:

Սակայն, չնայած դրան, Twitter-ը կորուստներ է կրում, թեեւ եկամուտն անցյալ տարվա համեմատ աճել էր երկու անգամ` գովազդի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ