News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղրիմը ցակացած դժվար պահի կապահովվի էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` ելույթ ունենալով  Ղրիմում ՌԴ կառավարության նիստին: 

«Ցակացած ծայրահեղ պահի մենք կկարողանանք Ղրիմն ապահովել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով: Ամենից առաջ, պետք է պաշտպանել սոցիալապես կարեւոր կառույցները: Մասնավորապես խոսքը շարժական գազատուրբինային էլեկտրակայանների եւ այլ հնարավորությունների մասին է,  որոնք ստեղծվել են   ներկայումս»,- ասել է նա:

Ըստ Մեդվեդեւի` թերակղզու ջրամատակարարման հարցը նույնպես գլխավորներից մեկն է: Մեդվեդեւը նշել է, որ Ղրիմը ջրով ապահովելու համար կարող է կառուցվել ծովի ջրի աղազերծման գործարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա` առաջիկայում վերլուծության են ենթարկվելու բոլոր հնարավորությունները  եւ ընտրվելու է օպտիմալ տարբերակը:

«Իհարկե, մենք բոլոր հնարավոր միջոցները կգտնենք, որպեսզի Ղրիմում եւ Սեւաստոպոլում մեր քաղաքացիներն ապահովված լինեն մաքուր, խմելու ջրով», — հայտարարել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ բացի աղազերծման գործարան կառուցելուց, խնդիրը կարելի է լուծել նաեւ Կրասնոդարի երկրամասից խողովակատարի շինարարության հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ