News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ անհանգստացած է Հայաստանի խորհրդարանում քննարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի փոփոխությունների մասին օրինագծից: Այս մասին նշվում էկազմակերպության կայքում:

Օրինագծի համաձայն, լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրվող մեկնաբանությունների, ինչպես նաեւ այլ ինտերնետ-ռեսուրսներից վերահրապարակումների բովանդակության համար: Օրինագծի հեղինակները նշում են, որ փոփոխությունների հիմնական նպատակը զրպարտչական եւ վիրավորական մեկնաբանությունների դեմ պայքարն է, որոնց հեղինակներին խրախուսում է անանուն լինելը:

«Թեեւ խորհրդարանականների կողմից բարձրաձայնվող նպատակը հավանության արժանի է, սակայն օրինագիծը վտանգավոր տարրեր է պարունակում եւ սպառնալիքի տակ է դնում ինտերնետը տեղեկատվության ազատությունը»,-նշել է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Նա նշել է, որ օրինագծի ոչ հստակ եւ երկակի մեկնաբանության տեղիք տվող ձեւակերպումները դատավորներին հնարավորություն են տալիս լայնորեն մեկնաբանել օրինագծի դրույթները:

Բայց խնդիրը ավելի մեծ է, քան ձեւակերպումները: Լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվություն կրել այն բովանդակության համար, որն իրենք չեն ստեղծել, իսկ անանունությունը ինտերնետի ամենահիմնական սկզբունքներից մեկն է, որպես ազատ հարթակի: Մենք կոչ ենք անում խորհրդարանականներին հրաժարվել օրինագծից եւ խրախուսեն ինքնակարգավորումը»,-ասել է Բիհրը:

Նշենք, որ 2014-ի համար ազատ մամուլի վարկանիշում Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է78-րդ տեղը: Այս օրինագծի ընդունումը կազդի 2015-ի համար վարկանիշում Հայաստանի դիրքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ