News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդիները դիմել են երկրի կառավարությանը՝ պահանջելով կրկին հետաքննել իրենց հոր սպանության գործը: Այս մասին նրանք այսօր՝ մարտի 31-ին, հայտարարել են լրագրողներին՝ իրենց հոր գերեզմանի մոտ:

Կոնստանտին, Գեորգի եւ Ծոտնե Գամսախուրդիաները հուշագիր են ստորագրել՝ նշելով, որ իրենք դիմում են Վրաստանի նախագահին, վարչապետին, օմբուդսմենին եւ գլխավոր դատախազին՝ խնդրելով շարունակել քննել Զվիադ Գամսախուրդիայի մահվան փաստը, որն սկսվել է 2004 թվականին:

Կոնստանտին Գամսախուրդիան հայտարարել է, որ հետաքննության ընթացքում իրականում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել:

Միաժամանակ, Ծոտնե Գամսախուրդիան նշել է, որ 2011-ին ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Վրաստանի առաջին նախագահը սպանվել է, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ