News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելյան Աղրի (պատմական Բագավանի մոտ-խմբ) քաղաքապետի դրամատիկ ընտրություններում հաղթանակ է տարել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սըրրը Սաքըքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Աղրըի քաղաքապետի ընտրություններում հաղթել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սըրրը Սաքըքը՝ հավաքելով 20 հազար 600 ձայն, իսկ նրա մրցակից, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Հասան Արսլանը՝ 20 հազար 590 ձայն։  Այսինքն, Սըրրը Սաքըքը հաղթել է 10 ձայնի տարբերությամբ։

Նշենք, որ Սըրրը Սաքըքը պատգամավոր եղած ժամանակ ամբոնից հայտարարել է, թե Թուրքիայում հայերին կոտորելու մշակույթ կա, իսկ Մուշում հայկական թաղամասի քանդման հետ կապված կոչ էր արել չքանդել 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայերի տները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ