News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը Հայաստանի տեքստիլ ֆաբրիկաներից մեկում հագուստի կնիքի արտադրամաս են բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Շառոյան» նոր ձեռնարկության ղեկավար Հարություն Շառոյանը: Նրա խոսքով՝ ինքը եղել է Մարալիկի («Նայտեքս» ընկերություն) բամբակագործության ֆաբրիկայում եւ որոշել է ձեւակեպել ընկերության պատրաստի տեքստիլ արտադրանքը (շապիկներ, սրբիչներ եւ այլն), ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար:

Շառոյանն արտադրել է ապրանքի նմուշներ, որոնք ուղարկել է հնարավոր պատվիրատուներին: «Այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,- հայտարարել է մասնագետը:

Նա արդեն 4-6 մասնագետներից բաղկացած խումբ է հավաքել, որոնք նույնպես Սիրիայից են ժամանել: Թեեւ խորհրդային տարիներին Շիրակի մարզը Հայաստանում տեքստիլ արդյունաբերության կենտրոններից մեկն էր, Շառոյանին անհրաժեշտ վարպետներ տեղում չեն գտնվել: «Եթե հետո ընդարձակվենք, ապա, հնարավոր է, մտածենք մարդկանց տեղում ուսուցանելու մասին»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ