News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրիլի 2-ին, տեղի կունենա «Երկխոսություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված հայ-ռուսական մշակութային ժառանգությանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, ցուցահանդեսում կներկայացվեն երիտասարդ նկարիչների (Ալեքսանդր Նեֆեդով, Վարուժան Գալաչյան, Արթուր Դաշյան, Ալբերտ Բարնեցյան) եւ քանդակագործների (Գեղամ Աբրահամյան, Աշոտ Գեւորգյան, Արգիշտի Հարությունյան, Գեւորգ Թադեւոսյան, Սարգիս Բաբայան) աշխատանքները:

Նկարիչների աշխատանքները քանիցս ներկայացվել են Հայաստանի եւ արտերկրի հեղինակավոր հարթակներում:

Հայաստանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում ցուցահանդեսի բացման գաղափարը  իրականություն դարձավ երիտասարդ նկարիչների ստեղծագործական խմբի համատեղ ջանքերով՝ Հայաստանում «Ռուսհամագործակցության» աջակցությամբ:

Ռուս-հայկական մշակութային ժառանգության աղերսները խորհրդանշող «Երկխոսություն» ցուցահանդեսն արտացոլում է հեղինակների եւ կազմակերպչների մտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ