News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 31-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Ըստ աղբյուրի, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ