News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ից ռուսական գազի գինն Ուկրաինայի համար աճել է 268,5 դոլարից հասնելով 385,5 դոլարի՝ հազար խմ-ի համար:

Հաղորդվում է, որ այս աճը պայմանավորված է ուկրաինական կողմի՝ նախորդ տարվա գազի մատակարարումների դիմաց պարտքի վճարման հարցով պարտավորությունների չկատարման եւ ընթացիկ մատակարարումների համար 100-տոկոսանոց կանխավճարները չվճարելու հետ:

Ներկայումս Ուկրաինայի պարտքը գազի դիմաց աճում է եւ արդեն հասել է 1,7 մլրդ դոլարի: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նա նաեւ հավելել է, որ երկրորդ եռամսյակից 10 տոկոսով կավելանա ռուսական գազի Ուկրաինայի տարածքով տարանցման գինը: Դա նախատեսված է եղել 2009-ին կնքված պայմանագրում՝ հաշվարկների բանաձեւով, ասել է ընկերության ղեկավարը:

Միլլերն ընդգծել է, որ «Գազպրոմը» ավելի բարձր սակագին կվճարի գազի տարանցման համարե եւ ամբողջությամբ կկատարի իր պայմանագրային պարտավորությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ