News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քեսաբը վերահսկողության տակ առնելիս սիրիական պետությունը կառաջնորդվի սեփական շահերով, սիրիահայերը Սիրիայի համար երբեք  առաջնային խնդիր չեն լինի, ապրիլի 1-ի քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը նախօրեին է վերադարձել Լաթաքիայից:

Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավոր մեխանիզմները սիրիահայերի շահերն առաջ տանելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ