News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված՝ «Վեյմարյան եռանկյունու» անդամ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը, պնդում են Եվրոպայի Արեւելքում ԵՄ-ի նոր քաղաքականության անհրաժեշտության մասին:

Երեք երկրների արտգործնախարարների կարծիքով՝  արեւելյան Եվրոպայի հարեւաններին այլեւս պետք չէ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ «կոշտ» ընտրության առաջ կանգնեցնել: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Ռադոսլավ Սիկորսկու մարտի 31-ի համատեղ հայտարարությունում  ասված է, որ հարկավոր է հնարավորություն տալ սերտ համագործակցել ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան գործընկերոջ հետ, հայտնում է  Deutsche Welle-ն՝ վկայակոչելով dpa-ն:

«Վեյմարյան եռանկյունին» խոստովանել է սխալը՝ ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը Մոսկվայի արձագանքը թերագնահատելիս: Արտգործնախարարները նաեւ ԵՄ-ին կոչ են արել բոլոր գործիքները կիրառել՝ ուկրաինական ճգնաժամը մեղմելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ