News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հարցերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը ու կոմիտեի ավագ դեմոկրատ Էլիոթ Էնգելը ներկայացրել են օրինագիծ՝ հավատքի ազատության մասին, որով Օբամային վարչակազմից պահանջում են ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում ու օկուպացված Կիպրոսում յուրացված քրիստոնեական ունեցվածքի վիճակի մասին: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ԱՀԱԿ մամուլի ծառայությունում:

Հայտարարությունում, որը հրապարակվել է №4347 օրինագծի ընդունումից հետո, Ռոյսը ընդգծել է դրա ընդունման անհրաժեշտությունը: «Այդ օրինագիծը Թուրքիայի վրա պատասխանատվություն է դնում՝ կատարելու իր միջազգային պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ ուշադրություն է դարձնում եկեղեցական ունեցվածքը օրինական տերերին վերադարձնելու հարցում թուրք պաշտոնյաների տված խոստումները չկատարելուն: Տասնամյակներ շարունակ, հատկապես, հայկական, սիրիական ու հունական ուղղափառ համայնքներին պատկանող ունեցվածքը կամ յուրացվել է, կամ ապօրինաբար առգրավվել թուրքական իշխանությունների կողմից»,-հայտարարել է կոնգրեսականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ