News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը եւ դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն եւ բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ներուժը՝ այդ համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական, միջկառավարական եւ Հայաստանի ու Չեխիայի գործարար համայնքների միջեւ կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու եւ շարունակաբար զարգացնելու, ինչպես նաեւ համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ