News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է տարածաշրջանի բարդագույն մարտահրավերներից մեկը մնալ: Այս մասին ասված է  ԵԱՀԿ 2013թ. ամփոփիչ զեկույցում: 

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ արդեն 20 տարուց ավելի է անցել հակամարտության սկզբնավորումից, սակայն կայուն եւ համապարփակ քաղաքական որոշման հասնել չի հաջողվել:

Զեկույցում նշված է, որ 2013-ին տեղեկություն է ստացվել 5 քաղաքացիական անձի եւ 32 զինվորի վիրավորվելու, ինչպես նաեւ  14 զինծառայողի մահվան մասին:  Այս ժամանակահատվածում Անջեյ Կասպրշիկի մոնիտորինգային առաքելությունը 16 անգամ եղել է ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում եւ ինն անգամ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

Կասպրշիկի թիմի օգնությամբ 2013թ. կազմակերպվել են ԵԱՀԿ գործող նախագահի եւ համանախագահների այցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ