News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիության վիզային օրենսգրքի փոփոխություններին, որոնց համաձայն՝ այն անձանց, որոնք պարբերաբար այցելում են Շենգենյան երկրներ, 7 տարի ժամկետով բազմակի վիզաներ կտամադրվեն: Այս մասին հայտնել է ԵՄ ներքին գործերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը՝ Բրյուսելում լրագրողներին ներկայացնելով որոշումը:

Նրա խոսքով՝ պրակտիկ առումով դա նշանակում է, որ այն անձինք, որոնք մեկ տարվա ընթացքում երկու անգամ վիզա են ստացել, կստանան բազմակի վիզա երեք տարի ժամկետով:

Մալմսթրեմը նշել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար ներդնել զբոսաշրջային վիզաներ Շենգենյան երկրներ, որը կգործի մեկ տարվա ընթացքում՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ