News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, օրերս կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ 2013թ մրցույթին մասնակցել են 158 հայկական կազմակերպություն եւ անհատ շուրջ 10 երկրից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 5-րդ տարին եւ մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են:

Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում մրցույթներն իրականացվել են «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական /ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» եւ «Մայր իմ անուշ ու անգին», «ԱՊՀ երկրների լավագույն հայկական համայնք» անվանակարգերում:

Մասնակիցներն արժանացան գլխավոր, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի եւ խրախուսական մրցանակների: Մրցանակակիրներից մի քանիսն իրենց դրամական պարգեւները փոխանցել են բարեգործական նպատակներով: «Լավագույն հայկական համայնք» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգամշակութային ինքնավարություն» կազմակերպությունը: Դրամական մրցանակը (500.000 ՀՀ դրամ) փոխանցվեց սիրիահայերի օգնության ֆոնդին: Նույն անվանակարգում 2-րդ կարգի մրցանակիրը՝ Կիեւի հայկական համայնքը, իր դրամական պարգեւը (300.000 ՀՀ դրամ) փոխանցեց Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի ընտանիքին (նա 2014թ հունվարի 22-ին Եվրամայդանում զոհվեց դիպուկահարի գնդակից):  ՌԴ Տյումեն քաղաքից «Մայր իմ անուշ ու անգին» անվանակարգով շարադրությունների մրցույթի 2-րդ կարգի մրցանակակիր Արփինե Բաբալարյանն իր դրամական պարգեւը (100.000 ՀՀ  դրամ) փոխանցելու է Խնձորեսկի միջնակարգ դպրոցին: «Մայրենիի պաշտպան» անվանակարգում մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր Սվետլանա Տոնապետյանն իր դրամական մրցանակը (250.000 ՀՀ դրամ) փոխանցելու է «Ղարաբաղից բռնագաղթված եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն» ՀԿ-ին:

Բազմաթիվ այլ մրցանակակիրներ եւս ցանկություն են հայտնել մրցանակաբաշխությունից ստացած դրամական մրցանակները փոխանցել բարեգործական նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ