News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում ականի պայթյունից մահացած ավագ լեյտենանտ 27-ամյա Հարությունը Սաֆարյանը վերջերս էր նշանվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա համագյուղացիները:

Մեր տեղեկություններով՝  27-ամյա Հարություն Գառնիկի Սաֆարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղից է, ծառայության մեջ է 2004թ:

Նա երկու եղբայր ունի, կրտսերը դպրոցահասակ է, մյուսը՝ ժամկետային զինծառայող է: Հարություն Սաֆարյանը ապրում էր հոր եւ մոր հետ՝ սոցիալապես անապահով պայմաններում: Բերդավանցիները մեզ հետ զրույցում պատմեցին որ Հարությունը նշանված էր եւ վերջին անգամ գյուղ այցելելուց հետո իր հետ ԼՂՀ էր  տարել նաեւ նշանածին: «Չգիտենք, թե կոնկրետ ինչ է եղել, մեզ հասած լուրերից՝ հակատանկային ական է տրաքել, բայց թե ինքն է պատահմամբ կանգնել դրա վրա, թե ինչ-որ գործողություն է արել, տրաքել է, չգիտենք: Ուղղակի էդ «հակատանկային ականը տրաքելու համար մարդու քաշը բավարար չէ, հնարավոր է դրա վրա սովորական ական եղած լինի»,- հայտնեց նրա համագյուղացին:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 31-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

Տպել
Ամենաշատ