News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում Ցյուրիխում շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտում անվտանգության հարցերի ուսումնասիրման կենտրոնի հետազոտող Յոնաս Գրեթցի հոդվածից, որը հրապարակվել է ինստիտուտի «The International Relations and Security Network» նախագծի կայքում:

Վերջին տարիներին նկատվում է Ռուսաստանի հետ անզիջում հակամարտության վերելք:  Հակաարեւմտյան ու կայսերապաշտական դոկտրինաներն ամրապնդվում են: Այդ զարգացումը պայմանավորված է ռեժիմի թուլությամբ, նրա մեկուսացմամբ եւ անվստահությամբ:  Սիրիայից մինչեւ Ուկրաինա՝ Ռուսաստանը հիմնականում գործում է որպես վնասատու: Չնայած իշխանության իր փխրուն հենարանին՝ ռուսական ռեժիմը պահպանվելու է ապագայում: Այդ կերպ արեւմտյան առաջնորդները պետք է սովորեն այդ նոր իրողությանը:

2013թ.-ը բավական հաջողակ էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Եվրոպայում Պուտինը ԵՄ հետ կոպիտ խաղաց՝ կապված  Հայաստանի եւ Ուկրաինայի հետ: Ռուսաստանը վերադարձավ: Նա խոստանում է կառուցել «բազմաբեւեռ աշխարհակարգ»: Այս կապակցությամբ Մոսկվայի նախագծերը դուրս չեն գալիս Արեւմուտքի իշխանությունը տապալելու շրջանակներից: Կրեմլն իր ձայնը լսելի է դարձնում, սակայն գլոբալ նույնիսկ տարածաշրջանային խնդիրների համար լուծումներ չի կարողանում առաջարկել:

Նախ, ցանկանալով թուլացնել Արեւմուտքը՝ Ռուսաստանը ուժային քաղաքականություն է վարում: Երկրորդ, այդ ձգտումներն առաջ է մղում ներքին քաղաքականությունը՝ «պուտինիզմը»: Պուտինը ներսում արժանի հակառակորդ չունի, իսկ հարեւան երկրներում կառավարման դեմոկրատական չափանիշների տարածումը պուտինիզմի համար վտանգավոր է: Իր իշխանությունն ապրապնդելու համար նա պետք է արեւմտյան ազդեցությունը պահի հեռավորության վրա:

Վլադիմիր Պուտինի Ռուսաստանն ունի արտաքին քաղաքականության մի քանի գործիքներ, այդ թվում միջուկային կամ պարզապես ռազմական ուժի օգնությամբ գլոբալ քաղաքական իրադարձություններ ձեւավորելու կարողություն, էներգետիկ ու տնտեսական գրավչություն, քարոզ ու գաղտնի գործողություններ:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները շարունակում են արտաքին քաղաքական նպատակների իրականացման գործում կարեւոր դեր խաղալ: Նրանց խնդիրը միայն տեղեկությունների հավաքումն ու թիրախների ընտրություն չէ, նրանք գաղտնի գործողություններ են իրականացնում: Ունենալով բավական մեծաթիվ անձնակազմ՝ Ռուսաստանի հետախուզական ծառայություններն առավել ուժեղ են լրտեսական գործակալային հետախուզության բնագավառում:

Ռուսաստանը վերադարձել է միջազգային ասպարեզ ու ակտիվ հակադարձում է Արեւմուտքին: Չնայած նրան, ինչ տեղի ունեցավ 1990-ական թվականներին, Ռուսաստան «սովորական» դեմոկրատական պետություն չդարձավ: Ավելի շուտ Մոսկվայի կայսրական ձգտումները վերաձեւակերպվեցին: Ռուսաստանը դիտավորյալ հակաարեւմտյան արտաքին քաղաքականություն է վարում՝ ելնելով ներքին մտահաղացումներից: Արեւմուտքի բացառումն Ուկրաինայում եւ Վրաստանում, ԱՄՆ-ի դուրս մղումը Եվրոպայից եւ Վաշինգթոնի հետ դիվանագիտական հավասարության վերականգնումը օրակարգի հիմնական դրույթներն են: Թեեւ Ռուսաստանը փորձում է մեղմ ուժի գործիքներ մշակել, նրա քաղաքականությունը դեռ կենտրոնացած է կոպիտ ուժի վրա ու տապալվում է, երբ գործ է ունենում հասարակական մարտահրավերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ