News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը լքում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում: Նա հեռանալու պատճառ է մատնանշել 2013թ. ապրիլին բաժնետերերի կազմին հաջորդած փոփոխությունները, որոնց հետեւանքով զգալի կրճատվել էր  գլխավոր տնօրենի գործողությունների ազատությունը:

«Եղբորս հետեւելով, որը նախորդ տարվա կեսերին լքել էր տեխնիկական տնօրենի պաշտոնը, ես վայր եմ դնում «ՎԿոնտակտե»-ի գլխավոր տնօրենի լիազորությունները:

Նրա հրաժարականի կապակցությամբ «ՎԿոնտակտե»-ի բաժնետերերը կքննարկեն  սոցցանցի նոր գլխավոր տնօրեն ընտրելու գործընթացը:

Rbc-ի աղբյուրը հայտնել է, որ այժմ ընկերության գլխավոր տնօրենի գործառույթներն իրականացնում է Դմիտրի Սերգեեւը: Ըստ նրա՝ Պավել Դուրովը կարող է շարունակել համագործակցել «ՎԿոնտակտե»-ի հետ, սակայն արդեն որպես խորհրդական:

2014 թ. հունվարին Դուրովը հայտնել էր  «ՎԿոնտակտե»-ի 12% բաժնետոմսերի վաճառքի մասին, սակայն մնացել էր դրա գլխավոր տնօրենը: 

2013թ. գարնանը «ՎԿոնտակտե»-ի բաժնետոմսերի 48%-ը գնել էր  UCP հիմնադրամը, որի նախագահն է Իլյա Շչերբովիչը: Սոցցանցի բաժնետոմսերի երկրորդ մեծ փաթեթը  (39,99%) պատկանում է Ալիշեր Ուսմանովի Mail.Ru Group-ին: Միակ անկախ բաժնետերը Պավել Դուրովն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ