News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը, որով դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների պատգամավորների ներկայացրած հայցով վիճարկվող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, դատարանի դրսում հավաքված «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամներն ընդունեցին ծափողջյուններով ու մեծ խանդավառությամբ` համարելով դա իրենց հաղթանակը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրսում հավաքվածները «հաղթանակ» վանկարկումներով եւ ծափողջյուններով են դիմավորել շենքից դուրս եկող՝ հայցվոր կողմի ներկայացուցիչներին՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին ու փաստաբան Մերի Խաչատրյանին։

Գործով որպես պատասխանող կողմ հանդես եկած Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանին ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով, իսկ Հակոբ Հակոբյանին անվանել են անգրագետ։

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը որոշել է ապրիլի 12-ին հավաքվել ու որոշել իրենց հետագա անելիքները։ 64 էջից բաղկացած որոշումն ամբողջովին հասկանալու եւ հետագա անելիքները որչոշելու համար նախաձեռնությանը անդամները նախ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ։

Նշենք, որ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ