News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը բողոքում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում  առաջընթացի բացակայությունից:

«Ցավոք, տեսանելի արդյունքներ չկան բանակցություններում առաջընթացի հասնելու հարցում: ԵՄ-ն այդ բանակցությունների կողմ չի հանդիսանւմ, սակայն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին»,-հայտարարել է նա, փոխանցում է ԱՊԱ-ն: «Մենք գիտակցում ենք ԵՄ համար հակամարտությունում առաջխաղացման կարեւորությունը: Սակայն մենք ցանկանում ենք մասնակցել մարդկանց միջեւ վստահության ձեւավորմանը: ԵՄ-ն ցանկանում է, որ այս իրավիճակում հաղթեն երկու կողմերն էլ»,-հայտարարել է Մարդը:

Դեսպանը հայտարարել է նաեւ, որ «Եվրոպան հսկայական նշանակություն է տաիս Ադրբեջանին՝ որպես էներգետիկ գործընկերոջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ