News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը iPhone 5S սմարթֆոն նվիրեց առաջին հաճախորդին, ով Beeline բաժանորդ  դարձավ MNP ծառայության միջոցով։

Բալահովիտ համայնքի բնակիչ Զորիկ Սողոմոնյանն, ով 2014թ–ի ապրիլի 1-ին դիմել էր Աբովյան քաղաքում գտնվող Beeline գրասենյակ, երկու բջջային հեռախոսահամարները Beeline ցանց տեղափոխելու խնդրանքով, դարձավ սմարթֆոնի երջանիկ սեփականատերը։ 

Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։ MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձած առաջին հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենն անձամբ զանգահարել եւ հրավիրել է գրասենյակ՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության եւ Beeline ծառայություններն ընտրելու համար։

«Ի սրտե ցանկանում եմ, որ մեր նվերը պարգեւի Զեզ միմյան դրական զգացմունքներ, շփման ուրախություն՝ հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ շփվելիս, ինչպես նաեւ հանդիսանա հարմար գործիք Beeline ծառայություններից օգտվելիս։  Թույլ տվեք եւս մեկ անգամ շհորհակալություն հայտնել Ձեզ մեր ընկերությունն ընտրելու համար։ Խոստանում եմ, որ Ձեր վստահությունը պարզ եւ հարմար Beeline ծառայությունների հանդեպ չի նվազի, եւ մենք կանենք հնարավորինս ամեն ինչ մեր բաժանորդների գոհունակությունը պահպանելու եւ ավելիին հասնելու համար»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընդհանուր առմամբ MNP ծառայության գործարկման առաջին օրը «ԱրմենՏել» ընկերություն ստացել է Beeline ցանց տեղափոխվելու 66 հայտ։

Նշենք, որ այն բաժանորդներն, ովքեր անցում կկատարեն Beeline ցանց մինչեւ ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամիս՝ երեք ամսվա ընթացքում, կստանան բոնուս 70 րոպե անվճար զանգեր կատարելու իրավունք դեպի բոլոր ՀՀ բջջային ցանցեր։

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձեւերին եւ ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։ Տեղեկատվություն կարող եք  ստանալ հետեւելով այս հղմանը՝ http://mobile.beeline.am/ru/mnp.wbp?part=1#c

Նշենք, որ MNP ծառայության միջոցով՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաեւ նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ