News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին քննադատել է Ռուսաստանին Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու համար՝ նշելով, որ Էներգիան չպետք է որպես քաղաքական զենք օգտագործվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:

Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերի հետ ապրիլի 2-ի հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ էներգապաշարների համարժեք մատակարարումը չափազանց կարեւոր է ԱՄՆ_ի եւ Եվրոպայի համար: Քերրին նշել է, որ ոչ մի երկրի պետք չէ թույլ տալ էներգիան քաղաքական նպատակներով օգտագործել:  Նա հայտարարել է, որ Նահանգները պատրաստ է օգնել Եվրոպային՝ էներգետիկ պահանջները բավարարելու հարցում, բայց հավելել է, որ էներգետիկ պաշարների բազմազանությունը կարեւոր նշանակություն ունի բոլոր երկրների համար, եւ ոչ մի երկիր չպետք է կախում ունենա էներգիայի մեկ աղբյուրից:

Քերրին վկայակոչել է Ուկրաինայի իրավիճակը եւ ասել, որ աշխատանք է տարվում Ուկրաինա գազ մատակարարելու այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ: «Մենք միասին ենք աշխատում, որպեսզի օգնենք Ուկրաինային բնական գազ ստանալ Լեհաստանից եւ Հունգարիայից՝ Սլովակիայի միջոցով: Ուկրաինան պարտավորվում է կատարել աշխատանքի իր մասը, եւ ԱՄՀ-ի առաջ ստանձնած իր պարտավորությունների ճանապարհով նա համաձայնել է գործողություններ ձեռնարկել էներգետիկ սուբսիդավորումների հարցում եւ իր էներգետիկ շուկան դարձնել ավելի մրցունակ»,– նշել է նա:

Պետքարտուղարը նաեւ նշել է, որ «Հարավային միջանցքը» պետք է ավելի աշխույժ դեր կատարի Եվրոպան գազով ապահովելու գործում: 

Նա նշել է, որ հեղուկ բնական գազի տերմինալներ են կառուցվում Ատլանտյանի երկու կողմում էլ, եւ որ ամերիկյան ընկերություններին վերջերս հատուկ արտահանման յոթ նոր լիցենզիա է տրվել՝ ԱՊՀ արտահանելու համար: Քերին ասել է, որ արտահանումը պետք է սկսվի 2015թ., եւ հավելել, որ Եվրոպայի էներգետիկ խնդիրների լուծումը տրանսատլանտյան ավելի խոր համագործակցություն է պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ