News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում  կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Խորհրդակցության համար մեկնում եմ Վիեննա, հետո կգնամ Մոսկվա, որտեղ ուրբաթ օրը կկայանա  հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ», - գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է ապրիլի 4-ին Մոսկվայում: 

Ավելի վաղ Հաագայում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքների համաձայն, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի հաղորդագրության, որոշվել էր արտգործնախարարների հանդիպում կազմակերպել ապրիլին՝ Մոսկվայում: Նշենք, որ արտգործնախարարների հանդիպման նպատակն է բարձր մակարդակի հանդիպում նախապատրաստելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ