News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են մեր մոլորակի գոյության ընթացքում կենդանի էակների հինգ զանգվածային անհետացումներ: Շատերը գիտեն դինոզավրերի՝ 65 մլն տարի առաջ անհետանալու մասին, սակայն բոլորը չէ, որ գիտեն որ կյանքի ամենադրամատիկ վերացումը տեղի է ունեցել 252 մլն տարի առաջ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտության համաձայն՝ Methanosarcina անվանումը կրող միկրոբը, հնարավոր է, եղել է 90 տոկոս ծովային տարատսակների ու 70 տոկոս ողնաշարավորների անհետացման պատճառ:

Մանր օրգաննիզմները բազմանալով այն քանակության են հասել, որ մթնոլորտը լցրել են մեթանով՝ ստիպելով օվկիանոսներին թթվել ու կլիման կյանքի համար անտանելի դարձնելով: Այս մասին գրում է Infuture-ը:

Չնայած իրենց միկրոսկոպիկ չափսերին՝ միկրոբները կարող են անհավատալի էֆեկտ գործել մոլորակի մթնոլորտի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ