News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Ուրֆայում քաղաքապետի թեկնածու առաջադրված եւ ոչ պաշտոնական տվյալներով պարտված Դիարբեքիրի արդեն նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ է արձագանքել ընտրություններին։

Օսման Բայդեմիրն իր Twitter-ի էջում ընտրությունների հետ կապված թողել է հետեւյալ գրառումը. «Թուրքիայի հանրապետության ամենամութ ընտրություններին ականատես եղանք։ Ցավոք, ընտրությունների օրը Ուրֆայում լույսերն անջատվեցին եւ ամեն ինչ հայտնվեց մթության մեջ։ Գողերը հենց մթության մեջ են աշխատում։ Ժողովրդի փողերը գողացողները մեր ձայներն էլ գողացան»։

Նշենք, որ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Ցեղասպանության համար եւ դիարբեքիրցիների թոռներին հրավիրել Դիարբեքիր՝ խոստանալով ապահովել նրանց գույքով եւ աշխատանքով։

Օսման Բայդեմիրը հայտնի է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում մեծ աջակցությամբ։ Նա  եկեղեցու վերանորոգման համար տրամադրել էր մոտ 1 մլն լիրա։

Տպել
Ամենաշատ