News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիեւ կրտսերը, աչքադրել է «Արի ամուսնանանք» հաղորդման վարող Ռոզա Սյաբիտովայի դստերը՝ Քսենիային:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Ռոզա մայրիկը դստեր համար փեսացու է փնտրում իր «Արի ամուսնանաք» ծրագրի միջոցով: «Դա իմ նախաձեռնությունն էր՝ հրավիրել Քսյուշային շոու: Դուստրս գեղեցկուհի , խելացի, ոչ կուզիկ, ոչ ծուռ ոտքերով, նաեւ խելամիտ: Նա իմ հրաշքն է: Քսյուշան 22 տարեկան է եւ, ինչպես ասում են, կարող է լավ ման գալ: Այ եթե նա դառնա 40 տարեկան եւ փեսացու չլինի, այդ դեպքում՝ կսկսենք անհանգստանալ, իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ նշաձողը գնալով բարձրանում է»,-խոստովանել է Ռոզա Սյաբիտովան:

«Ես կարծում եմ, որ հարսնացուն պետք է իրեն ցույց տա, դա նորմալ է: Քսյունյան, օրինակ, շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Վերջերս ինձ պատմեցին, որ նրա վրա ուշադրություն է դարձրել Ադրբեջանի նախագահի որդին, որ հիացած է եւ ցանկանում է ծանոթանալ: Ես վստահ եմ, որ դա սահմանը չէ, նրան հետեւից կգան նաեւ այլ նախագահների որդիներ: Լավ է, որ շուրջբոլորը փեսացուների բազմություն է: Տղամարդը երբեք չի նայում միայնակ կնոջը, նա գալիս է հերթ կանգնելու»,-գլուխպ է գովացել հարսնացուի մայրը:

Նշենք, որ Հեյդար Ալիեւ կրտսերն ընդամենը 17 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ