News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուրքերի չեղյալ հայտարարումը կարող է ավելացնել Ուկրաինայի տարեկան արտահանումը ԵՄ 1 մլրդ դոլարով: Այդ մասին ապրիլի 2-ին հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը Բրյուսելում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտի վերջին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը հաստատեց Եվրամիություն ուկրաինական արտահանման տուրքերի զրոյացումը: Միջազգային առեւտրի հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեն նույնպես համաձայնեց այս քաղաքականությանը, որը մարտին առաջարկել էր Եվրահանձնաժողովը:

Եվրախորհրդարանի քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 3-ին: Դրական որոշման դեպքում՝ Եվրախորհուրդը պետք է ընդունի դրանք եւ չեղյալ համարի տուրքերը: Դե Գյուխտը կարծում է, որ դա պետք է տեղի ունենա մայիսին:

ԵՄ համար առաջարկի արժեքը կազմում է մոտ 500 մլն եվրո Ուկրաինայից ներկրման համար 98 տոկոս տուրքերի չեղյալ հայտարարման տեսքով: Կիեւը կարող է ի պատասխան չզրոյացնել տուրքերը, սակայն բարձրացնել նույնպես չի կարող: Բացի այդ՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Եվրոպայում իրենց անվան տակ չեն իրացնելու երրորդ երկրների ապրանքներ:

«Այդ միջոցառումները չեն փոխարինում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին եւ գործելու են մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը: Այդժամ մենք ակնկալում ենք, որ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ազատ առեւտրի մասին պայմանագիրրը կստորագրվի»,- հավելել է եվրահանձնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ