News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ՆԱՍԱ-ն խզել է ռուսական կողմի հետ բոլոր կապերը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության խախտման պատճառով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի աշխատակիցների շրջանում տարածված ներքին հաղորդագրությունը:

Ինչպես նշում են NBC եւ Fox հեռուստաալիքները, ՆԱՍԱ-ն պաշտոնապես հաստատել է ծառայողական գրառման առկայությունը, սակայն հրաժարվել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

Դրա համաձայն՝ ռուս պաշտոնյաներին արգելվում է ՆԱՍԱ-ի օբյեկտներ այցելել, գործակալության աշխատակիցները այցերը Ռուսաստան, դադաեցվում են վիդեո եւ հեռուստահաղորդակցությունները Ռուսաստանի մասնակցությամբ, չեղյալ են հայտարարվում երկկողմանի հանդիպումները:

ՆԱՍԱ-ն կմասնակցի Ռուսաստանի հետ միայն այն հանդիպումներին, որոնք տեղի կունենան Ռուսաստանի սահմաններից դուրս:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է, որ ՆԱՍԱ-ի բոլո կապերը ռուսական ներկայացուցչության հետ խզվում են՝ բացառությամբ հատուկ թույլատրված գործողությունների»,- նշվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարում էր, որ շարունակում է համագործակցությունը ռուսական կողմի հետ տիեզերքում, սակայն անցյալ շաբաթ ՆԱՍԱժի պաշտոնական անձնինք քննադատեցին Կոնգրեսին գործակալության սական ֆինանսավորման համար, ինչը ստիպում է հույսը դնել Ռուսաստանի վրա:

2011թ.-ից ՆԱՍԱ-ն օգտվում է ռուսական «Սոյուզներից» իր տիզերագնացներին ուղարկելու համար, եւ յուրաքանչյուր նման տեղափոխության համար ԱՄՆ-ը Ռուսաստանին վճարում է 71 մլն դոլար:

Միեւնույն ժամանակ ՆԱՍԱ-ում ոչ բոլորն են գոհ Մոսկվայի հետ կապի խզումից: «ՆԱՍԱ-ի նպատակները քաղաքական չեն,- TheVerge –ին հայտնել գաղտնի մնալ ցանկացող գիտնականը:- ԱՄՆ-ի այս առավել մասշտաբային որոշումն ուղղված է գիտատեխնիական համագործակցության դադարեցման դեմ… Եվ մի ասեք, թե չկա ավելի լավ որոշում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ