News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը կոչ է արել միանալ Կոնգրեսի անդամների կոչին՝ հետաքննել Թուրքիայի դերը «Ալ Կաիդայի» կողմից Քեսաբ քաղաքում հարձակումներ իրականացնելու հարցում:

«Միացեք ինձ, կոչ անենք Կոնգրեսի անդամների, որ նրանք պահանջեն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հետաքննական հանձնաժողովներին հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայի Քեսաբ քաղաքում «Ալ Կաիդայի» հարձակումներում, որտեղ ավելի քան 2 հազար հայեր արտաքսվել են իրենց տներից: Բոլոր այդ մարդիկ, Հայց ցեղասպանությունից կենդանի մնացած հայորդիների սերունդներն են, որոնք ապաստան են գտել Քեսաբում»,-  Facebook-ի իր էջում գրել է Թանգյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ