News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագրին բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ: Այս մասին նշվել է կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում:

Նշենք, որ Հայաստանը Արեւելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին:

ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 եւ արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը:: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջեւ «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին, որի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժը առավելագույնի հասցնելու համար հզորացնել ազգային քաղաքականությունը եւ ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել ազգային հարթակ, գործնականում կիրառել մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգը» եւ այլն:

Գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ: Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները եւ այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական եւ կրթական հաստատությունների եւ դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության եւ համատեղ ջանքերի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ