News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա երկու փուլով, քանի որ ԵՄ-ին անհրաժեշտ է շարունակել խորհրդակցությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Euractiv.com-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ասոցացման համաձայնագիրը բարդ փաստաթուղթ է, որը բազմաթիվ պարտավորություններ է ներառում: «Նոր կառավարությունը պետք է հնարավորություն ունենա ուսումնասիրել դրանք: Կարեւոր է նաեւ, որ մենք շատ ժամանակ ունենանք ռուսական կողմի հետ խորհրդակցությունների համար»,-հավելել է Ֆյուլեն:

Հարցին՝ կոնկրետ ինչ հարցեր են շոշափվելու ռուսական կողմի հետ հանդիպումներում, Ֆյուլեն պատասխանել է, որ դրանք կվերաբերեն ազատ առեւտրի գոտու մասին եւ Մաքսային միության մասին համաձայնագրերի հարաբերություններին:

Լրագրողը հարցրել է, թե ԵՄ-ն տեղյակ չի՞ եղել ռուսական կողմի քայլերի մասին, նախքան Վիլնյուսում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի նախատեսված ստորագրումը, եվրահանձնակատարը պատասխանել է, որ իրենք որոշակի տեղեկատվություն ունեցել են: «Բայց մենք տեղեկություններ չունեինք բոլոր միջոցների մասին, Ուկրաինայի տնտեսության վրա ազդեցության մասին, հատկապես երկրի արեւելքում: Պատճառն այն է, որ նախագահ Յանուկովիչը եւ նրա մարդիկ թաքցրել են տեղեկատվությունը ոչ միայն մեզնից, այլեւ ուկրաինացի ժողովրդից»,-ասել է Ֆյուլեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ