News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունը քեսաբահայությանն առնչվող խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում եւ փորձում օպերատիվ արձագանքել եւ լուծումներ տալ այդ խնդիրներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով քեսաբահայերի ակնկալիքներին Հայաստանից, ընդգծել է. «Առաջին խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի. երեկ մեր ԱԳ նախարարը դիմեց ՄԱԿ՝ Բան Կի Մունին, մեր կրթության նախարարը դիմեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, եւ հիմնական խնդրանքն այն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, եւ երկրորդ՝ հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան: Նաեւ մեզ ուղարկել են այն հնարավոր կետերը, որ եթե վերադառնան, մենք՝ որպես պետություն եւ սփյուռք՝ ինչով պետք է օգնենք, որպեսզի նրանք կարողանան վերականգնել այն ամենն, ինչ որ կար: Ցավոք, պղծել են հայկական եկեղեցիները, իջեցրել հայկական խաչերը, նույնիսկ տեղի է ունենում վերաբնակեցում: Հյուսիս արեւմուտքից մտել եւ ապրում են մեր հայկական տներում, ինչպես նաեւ թալանվում է ողջ նյութական ունեցվածքը: Այս առումով, եթե աստված հաջողի շուտ վերադառնան, ապա օգնության մի այլ ձեւ պետք է մշակվի»:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որեւէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան: «Ասեմ նաեւ, որ ակտիվ տղաները զորքի հետ են եւ իրենք նաեւ համաձայն չեն, որ ծավալվեն ակտիվ գործողություններ, որոնց ակտիվ ծավալման դեպքում կարող են ավերածությունները շատ լինել: Այդ պատճառով շատ դանդաղ է առաջ գնում, բայց այս պահին որոշակի ռազմավարական բարձունքներ սիրիական բանակը նվաճել է: Պետք է ասեմ նաեւ, որ տեղեկությունների առումով կարեւոր նշանակություն ուներ մեր պատգամավորների այցը եւ բարոյական, եւ հոգեբանական առումով»,-ասել է նա:

Իր հերթին վարչապետ Տիգրան սարգսյանն ասել է. «Մեր պատգամավորների կարծիքն այնպիսին էր, որ քեսաբահայերի հիմնական ցանկությունն այն է, որ նրանք վերադառնան իրենց սեփական տները:

Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին՝ լուծվեն եւ մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ