News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է, բացի ռուսական շովինիզմից»,-հայտարարել է հանրահայտ ու սիրված վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն՝ ուկրաինական «Վիսոկի զամկային» տված հարցազրույցում: Նա, մասնավորապես, պատմել է Ուկրաինայի նկատմամբ իր վերաբերմունքի ու այդ երրում տիրող իրավիճակի վերաբերյալ իր ապրումների մասին:

Կիկաբիձեն պատմել է, որ «երբ ռուսները իրենց հետ պատերազմ էին սկսել 2008-ի օգոստոսին, ուկրաինացիները պաշտպանել էին նրանց: Այդ ընթացքում յոթ ուկրաինացիներ էին զոհվել: Մայդանում էլ վրացիներ էին պայքարում, զոհվել է 33-ամյա Դավիլ Կապիանին»:

Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության մասին հարցին, Կիկաբիձեն պատասխանել է, որ «Ուկրանայի նման մեծ երկիրը պետք է սեփական միջուկային զենքն ունենա; Ով իմանա, թե դեռ որքան պետք է Պուտինն իշխի Կրեմլում»:

Դերասանը կարծում է, որ «Ղրիմի գրավման ու բռնակցման ծրագիրը մշակվում էր ուկրաինական անկախության առաջին իսկ օրվանից: Պուտինի կայսերական խորհրդականները դրա շուրջ վաղուց էին մտածում»:

Կիկիաբիձեն կարծում է, որ «ոլոր ուկրաինացիները պետք է ձեռք ձեռքի տան ու միասին կառուցեն այն երկիրը, որին համար ոչ ոք չի ամաչի: Չպետք է մոռանալ, որ Մայդանում դրա համար արյուն է հեղվել»: Այս մասին հաղորդում է NR2.Ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ