News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդեն հասցրել ենք ծանոթանալ երկու տարբեր ոլորտներում բացասական երեւույթների հետ: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,1 տոկոսով: Չի բացառվում, որ արդյունաբերություն կլրացնի այդ բացն առաջիկա ամիսների ընթացքում: Այնպես որ անհանգստանալու պատճառ գրեթե չկա: Սակայն տարվա սկզբից ակտիվացել են իրավախախտումները(կամ ավելի ճիշտ հանցագործությունները), ինչն անտարբեր չի թողնի եւ ոչ մի օրինապահ քաղաքացու:

Տարվա կտրվածքով ավելացել են հանցագործությունների մի շարք տեսակների ցուցանիշները: Սակայն ներկայացնենք վերջին երկու տարվա տվյալները: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարի ամիներին իրավախախտումների թիվը, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 798-ով, կամ 1.4 անգամ:

Իրավախախտումների շարքում առանձնանում է «ուրիշի անձնական գույքի հափշտակումը», որի գրանցված դեպքերի թիվը հունվարի-փետրվարին կազմել է 1044 դեպք՝ երկու տարվա ընթացքում ավելանալով 2.2 անգամ: Պետական ունեցվածքը նույնպես յուրացնում են:

Հաշվետու ժամանակահատվածում «անձնական գույքի հափշտակումը» կազմել է ընդհանուր հանցագործությունների 36.3 տոկոսը, ինչը 13.7 տոկոսով գերազանցում է 2012թ.-ի հունվար-փետրվարի ցուցանիշների համեմատ:

«Անձնական գույքի հափշտակման» շարքում կողոպուտն ու ավազակային հարձակումը քիչ տեղ են զբաղեցնում:Այսպես, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 12 ավազակային հարձակման դեպք,կողոպուտի 32 դեպք(2012թ.-ին համապատասխանաբար 9 եւ 26 դեպք):

Ավելի տարածված են «գույքը գաղտնի հափշտակելու» դեպքերը:  Սակայն սահմանները կողոպուտի, թալանի ու գողության միջեւ տարբերությունն այնքան անցողիկ է, որ հեշտությամբ հաղթահարվում է՝ իհարկե դեպի ծանրության կողմը:

Այս տարվա հունվար-փետրվարին գողության 804 դեպք է գրանցվել, ինչը ավելի քան 2,5 անգամ գերազանցում էերկու տարի առաջվա ցուցանիշին: Նշենք, որ գրպանահատության դեպքում տուժած անձինք միշտ չէ, որ այդմիջադեպի մասին հայտնում են ոստիկանությանը: Հատկապես, եթե վնասը փոքր է:

Այլ հարց է բնակարանային թալանը, որ 311 դեպք է գրանցվել, ինչը 219-ով կամ 3.4 անգամ ավել է 2012թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ինչպես հայտնի է,  հանցագործության պատճառներն առաջին հերթին սոցիալ - տնտեսական բնույթի անբարենպաստ գործոններն են: Հայտնի է անեւ, որ «գողությանը» նպաստում են աղքատությունն ու թշվառությունը, հասարակության սուր բեւեռացումն ըստ եկամուտների եւ այլն:

Ինքը հանցագործությունն իրականացվում է դրա համար «բարենպաստ» պայմաններում: Վերջիններիս շարքումեն հանցագործությունների կանխման անբավարար մակարդակը,  բացահայտումների ցածր աստիճանը(որը պոտենցիալ հանցագործներին ապահովության զգացում է տալիս), երիտասարդության շրջանում քրեականկյանքի իդեալականացումը…

Որպես եզրափակում նշենք, որ երկրում իրավախախտումների թվով առաջին տեղում մայրաքաղաքն է:Երեւանում է հանրապետության բնակչության մեկ երրորդը, իսկ ահա գրանցված հանցագործությունների թվով՝կեսից ավելին:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ