News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ դրա հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում (որի անդամ է նաեւ ՀՀ Հանրային խորհուրդը) ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում եւ իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Հանրային խորհրդի ապրիլի 2-ին կայացած նիստում ՀԽ անդամները նաեւ նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, եւ ցավոք, մեր հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական եւ հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ