News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քեաբը դեռ երկար լարվածության օջախ կմնա տարածաշրջանում: Ապրիլի 3-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:  «Դա բացատրվում է նրանով, որ քաղաքը Թուրքիայի հետ սահմանին է, որը, լինելով Արեւմուտքի ժանդարմը, բացել է միջանցքը՝ դեպի Սիրիա իսլամիստ-ահաբեկիչների անվերջանալի հոսքի համար:

Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան համարշխարհային եւ տարածաշրջանային խոշոր գերտերությունների քաղաքական խաղի շրջանակում միաժամանակ մտածված հակահայկական քաղաքականություն է վարում, որը հիշեցնում է 1915 թ. իրադարձությունները: «Հայերի տեղահանությունը՝ առանց առաջին անհրաժեշտության իրերը վերցնելու հնարավորության, նրանց ունեցվածքի թալանը եւ տներն այրելը, այս ամենը Ցեղասպանության  բաղկացուցիչ մասն են, որը կարող է տեղի ունենալ Արեւմուտքի լուռ թողտվության դեպքում», - նշել է Մելքոնյանը: Արեւելագետը ցինիզմի գագաթնակետ է համարել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Քեսաբի հայ բնակչությանն ապաստան տալու պատրաստակամության վերաբերյալ: «Չնայած, Անկարայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը միշտ էլ հարուստ է եղել ցինիզմով», - նշել է նա:

Խոսելով Լաթաքիայում ապաստանած տեղի բնակիչների հետագա ճակատագրի մասին՝  թուրքագետը ուշադրություն է դարձրել, որ հակահայկական քարոզչությանը հակադրվելու տեսակետից՝ Սիրիայում, այդ թվում նաեւ Քեսաբում, հայ համայնքի պահպանումը մեծ նշանակություն ունի: Սակայն, մյուս կողմից էլ,  հայերի՝ իրենց տները վերադառնալը, վտանգում է նրանց կյանքը եւ անվտանգությունը: «Հետեւաբար, նրանք ավելի լավ է լքեն հակամարտության գոտին: Եվ այդ հարցում օգնություն անհրաժեշտ գործողությունները պետք է ձեռնարկեն հայ իշխանությունները», - նշել է Ռուբեն Մելքոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ