News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք աջակցում ենք Հայաստանի ղեկավարությանը՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում եւ անհամբերությամբ սպասում ենք ՍԴ որոշումից բխող ծրագիրը գործողության մեջ դնելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, որը բազմիցս հանդես է եկել վիճելի կենսաթոշակային բարեփոխումների իրականացման օգտին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերը՝ ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք իրենց կարծիքն են հայտնում կարեւորագույն բարեփոխումների գործընթացի վերաբերյալ»,-ասել է Հեֆերնը:

Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար:

Դա թույլ է տվել կառավարությանը պնդել, որ սկանդալային օրենքի բոլոր դրույթները գործելու են կես տարվա ընթացքում եւ այս ընթացքում քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները::

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ