News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահզոր պսեւդոկրատիան այն է, որը նոր-նոր բռնակցել է Ղրիմը, գրում է The Times-ի խորհրդատու Դեւիդ Աարոնովիչը:

Այդ հոդվածը Ուկրաինայի ու Ղրիմի մասին չէ, այլ միտման, որը ներկայացնում է Ղրիմի հանրաքվեն, պարզաբանում է հեղինակը:

«Ինձ թվում է, որ նախորդ ամիս ինձ ոչինչ այնքան չէր մտահոգում, որքան դիրքորոշում, որին հարում էին բազմաթիվ բրիտանացիներ՝ կապված Ղրիմի հանրաքվեի հետ»,-նշել է նա, փոխանցում է Ինոպրեսան;

Պուտինը վերընտրվել է 2012-ի մարտին՝  63 տոկոս ձայներով: Նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում ԵԱՀԿ-ն ֆիքսել է պուտինամետ  25 հեռուստահաղորդում, մինչդեռ մյուս թեկնածուների քարոզարշավները հիմնականում ստվերում էին մնում:

Հեղինակը գտնում է, որ լրատվամիջոցները գրավեը Պուտինի հաջողության գլխավոր բաղկացուցիչներից է: Նա նաեւ հավելում է, որ մի կարեւոր հանգամանք կա. Պսեւդոկրատիան ունի կոռուպցիայի ու լճացման միտում: «Եթե շատ քաղաքացիներ հավատան դրան, ապա նախագահի հետ կարող է տեղի ունենալ նույն բանը, ինչ Յանուկովիչի հետ»,-գրում է Աարոնովիչը:

Դրանից խուսափելու լավագույն միջոցներից է սոցիալական կոնսերվատիզմ դրսեւորելը՝ Արեւմուտքին մեղադրելով ազգային արժեքները խաթարելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ