News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է  Ուկրաինայի համար գազի սակագնի զրոյական մաքստուրքը վերացնելու մասին:

«Ուկրաինայի համար գազի սակագնի զրոյական մաքսատուրքը վերացնելու դրույթ ստորագրելը մեզ համար նշանակում է, որ մեխանիկորեն Ուկրաինա գազի մատակարարման 2009թ. գործող պայմանագրի համաձայն գազի սակագինը բարձրանում է, եւ ապրիլից այն կկազմի 485 դոլար՝ հազար խմ-ի դիմաց», - Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԴԽ-ն ապրիլի 1-ին չեղյալ էր հայտարարել Կիեւի հետ Խարկովյան համաձայնագրերը, ըստ որոնց վերջինս ռուսական գազի զեղչեր էր ստանում՝ Սեւաստոպոլում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի տեղակայումը երկարացնելու փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ