News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված սիրիական Քեսաբում քրիստոնյա հյերի վրա հարձակման հետ, որի արդյունքում ավելի քան երկու հազար մարդ ստիպված էին լքել իրենց տները, գրում է «Asbarez»-ը:

«Հայերը հերթական անգամ ստիպված են լքել իրենց տները, մինչդեռ Սիրիայում շարունակվում է պատերազմը ու Թուրքիան միջամտում է պատերազմից ուժասպառ եղած երկրի գործերին: Քեաաբը այդ քրիստոնյա համայնքի կացարանն էր, սակայն այժմ նրանց ապագան ծայրահեղ անորոշ է: Նրանք կացարան են փնտրում այլ վայրում՝ չիմանալով արդյոք երբեւէ կվերադառնան իրենց տները: Ոչ ոք չպետք է վախի մեջ ապրի ու լքի իր տունը հավատքի պատճառով:

Հակահայ բռնությունը իրական է, սակայն աշխարհի մեծ մասը դեռեւս հերքում է այն: Մենք պետք է բացենք մեր աչքերը ճշմարտության վրա ու տեսնենք, որ այդ քրիստոնյաների վրա հարձակումը շրունակվում է Հայոց ցեղասպանոթյունից նաեւ մեկ դար անց: ԱՄՆ-ն պետք է պաշտոնական հետաքննություն սկսի Թուրքիայի դերի վերաբերյալ, ինչպես նաեւ պարզի՝ արդյոք այդ ագրեսիան կապված է «Ալ-Քաիդայի» հետ, թե ոչ»,-ասվում է Սփիերի հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ