News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ից ի վեր սիրիական Հալեպում ինտերնետը բացակայում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների արդյունքում քաղաքում արդեն տաս օր է, ինչ ինտերնետ չկա: Ինչ վերաբերում է Հալեպի հայկական թաղամասերում տիրող իրավիճակին, ապա իրավիճակը հարաբերականորեն կայում է: Չնայած որ հենց քաղաքում ու դրա մերձակայքում մարտեր են ընթանում, հայ ազգաբնակչության շրջանում վիրավորներ կամ զոհեր չկան:

Ինչպես սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունն է հաղորդում, վերջին օրերին Հալեպ քաղաքում Ան-Նիլ ու Ալ-Մուկամբո փողոցներում զինյալների կողմից հրթիռակոծության արդյունքում հինգ մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել է, նրանց մի մասը ծանր վիճակում են:

Մինչ այդ Սիրիայի առողջապահության նախարար Սաադ Ան-Նաիֆը հայտարարել է, որ Հալեպ է տեղափոխվել դեղամիջոցների հերթական խմբաքանակը, որը կազմում է  135 տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ