News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում գոյություն ունի երկքաղաքացիության ինստիտուտ, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է գոյություն ունենա նաեւ այլ երկրներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան այն հարցին, ինչպես ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիության մասին պարզեցված օրենքը կազդի հայերի վրա, որոնք ապրում են Ռուսաստանի տարածքում ու մտադիր են տեղափոխվել այնտեղ:

Թովմասյանի խոսքով՝ մարդն ինքը պետք է կողմնորոշվի քաղաքացիության հարցում. «Ես խնդիրներ տեսնում եմ, սակայն գնահատականներ տալ չեմ կարող, քանի որ մասնագետ չեմ ու տեղեկություններ չունեմ»:

Նշենք, որ արտասահմանյան քաղաքացիությունից հրաժարվելը Ռուսաստանում բնակվող օտարերկրացիներին  իրավունք է տալիս  ՌԴ անձնագիր ստանալ հեշտացված կարգով՝ առանց Ռուսաստանի տարածքում առնվազն 5 տարի բնակվելու եւ ռուսերենին անհրաժեշտ մակարդակով տիրապետելու պայմանին հետեւելու։ Դիմումները դիտարկելու եւ որոշում կայացնելու ժամկետը 6-ից կրճատվում է մինչեւ 3 ամիս։ Ռուսաց լեզվի կրող ճանաչվելն իրականացվելու է հարցազրույցի միջոցով, որն անցկացնելու է Ռուսաստանի ԴՄԾ-ի կողմից ձեւավորած համապատասխան հանձնաժողովը։ Հիմնական չափանիշը ռուսերենի ազատ իմացությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ