News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունը կիրառել է Սահմանադրական դատարանի որոշումը եւ վերացրել Twitter-ի արգելափակման որոշումը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից 2014-ի ապրիլի 2-ի որոշման համաձայն Թուրքիայում Twitter.com կայքի արգելափակման որոշումը վերացվել է։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին որոշում էր կայացրել չեղյալ համարել Twitter-ի արգելափակման որոշումները՝ շեշտելով, որ այն խախտում է մարդու իրավունքները։

Twitter-ը ընտրություններից առաջ փակվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական նախաձեռնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ