News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ ոստիկանությունը կասկածելի պայուսակ է պայթեցրել։

Թուրքական MIlliyet-ի փոխանցմամբ՝  Անկարայի Աթաթուրքի բուլվար կոչվող փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում երկար ժամանակ դրված մի պայուսակ ոստիկանների մոտ կասկած է հարուցել։

Դեպքի վայր մեկնած մասնագետ ոստիկանները հատուկ ռումբի միջոցով պայթեցրել են պայուսակը, որի մեջից մանկական կոշիկի եւ հագուստի կտորներ են դուրս եկել։

Պայթյունը խուճապ է առաջացրել հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչների եւ անցորդների մոտ։

Տպել
Ամենաշատ