News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը, հաշվի առնելով հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները, ստորագրվել է հինգշաբթի Հավաքակական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում: Հայտարարության նախագիծը նախապատրաստել էր հայկական կողմը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է.

«Խոր անհանգստություն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը պայմանավորված է կառավարական ուժերի եւ «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների միջեւ բախմամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի եւ Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների հարկադրված տեղափոխության, ովքեր մեծամասամբ հայեր են:

Վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները եւ խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը:

Հանդես ենք գալիս բռնության անհապաղ դադարեցման եւ փախստականների անվտանգ վերադարձի ապահովման կողմից: Համոզված ենք, որ իրավիճակը կկարգավորվի արտաքին միջամտության եւ բռնության բացառման դեպքում, լայն քաղաքական երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերն՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից:

Կոչ ենք անում հետաքրքրված եւ կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմերին գործել միջազգային իրավունքին համապատասխան՝ հանուն արյունահեղության շուտափույթ դադարեցման եւ Ժնեւի 2012թ.-ի հունիսի 30-ի կոմյունիկեի հիման վրա Սիրիայում ստեղծված իրավիճակի խաղաղ քաղաքական կարգավորման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ